Նյու Յորքում երկնաքերից ցատկած պարաշյուտիստներին դատապարտել են ազատազրկման
Մանհեթենի գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել երեք պարաշյուտիստի, ովքեր ցատկել են Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքից, հայտնում է Interfax.ru-ն:
33-ամյա Ջեյմս Բրեյդին, 34-ամյա Էնդրյու Ռոսիգը և 28-ամյա Մարկո Մարկովիչը մեղադրվել են նրանում, որ նրանք վտանգավոր իրավիճակ են ստեղծել: Օգոստոսին նրանք կսկսեն կրել 12-ամսյա ազատազրկման պատիժը:
2013 թվականին նրանք պարաշյուտով ցատկել էին այն ժամանակ դեռ ամբողջովին չկառուցված Առևտրի համաշխարհային կենտրոնից, որը դարձել է ԱՄՆ-ում ամենաբարձր շենքը:
Ի սկզբանե պարաշյուտիստները մեղադրվել են գողության փորձի համար, սակայն փաստաբանները կարողացել են համոզել դատարանին, որ Բրեյդին, Ռոսիգը և Մարկովիչը, ներխուժելով շինհրապարակ, չեն պատրաստվել այլ հանցագործություններ կատարել:










