Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք չէ քաղաքականացնել. Սերժ Թանկյան

23:07 • 23.06.15

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, կատարող, ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդես է եկել Հայաստանում ստեղծված վիճակի մասին նոր հայտարարությամբ:

 

Թանկյանը Facebook-ի իր էջում գրառում է արել` տարածելով միջազգային լրատվամիջոցի` Yahoo News-ի համապատասխան անդրադարձը` «Ոստիկանության բռնությունից հետո 6000 մարդ է փողոց դուրս եկել» վերնագրով:

 

Իր կողմից երաժիշտը կատարել է հետևյալ գրառումը. «Կարծես թե ոստիկանության կողմից ջրցաններով ու մարդկանց՝ այդ թվում լրագրողների, ծեծելով իրականացված բիրտ ճնշումը կանխատեսելիորեն այսօր ավելի շատ մարդկանց  է հանել Երևանի փողոցներ»:

 

Շարունակելով նա գրում է. «Դա խաղաղ նստացույց էր: Ոստիկանությունը իրավունք ուներ ցրել ցույցը և ձերբակալել մարդկանց` առանց անհարկի ուժի կիրառման: Իրավիճակը չպետք է քաղաքականացվի օտար ԶԼՄ-ների կամ կառավարությունների կողմից: Սա Հայաստանի ազգաբնակչության մի մեծ սեգմենտի էնդեմիկ տնտեսական մարգինալցմանը ոչ քաղաքական արձագանք է»:

 

«Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի` բարելավելու համար իր քաղաքացիների տնտեսական զրկանքները և արձագանքի այս ու այլ մտահոգությունների», - եզրափակում է Թանկյանը: