Թուրք պատգամավորները երդվել են. նորընտիր խորհրդարանը ժամանակավորապես կղեկավարի ընդդիմադիր գործիչը
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը ժամանակավորապես գլխավորել է Թուրքիայի խորհրդարանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը, Դենիզ Բայքալը Թուրքիայի մեջլիսը կգլխավորի մինչև նոր կառավարության ձևավորումը:
Ի դեպ, այսօր Թուրքիայի խորհրդարանում կայացել է նորընտիր պատգամավորների երդմնակալության արարողությունը, որին ներկա են գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Թուրքիայի ԿԸՀ-ի տվյալներով՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 258 մանդատ, Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 132 մանդատ, «Ազգայնական շարժում» կուսակցություննն ու քրդամետ «Ազգերի դեմոկրատական» կուսակցությունը՝ 80-ական մանդատ:










