Ուգանդայի ամենատգեղ տղամարդն 8-րդ անգամ հայր է դարձել (տեսանյութ)

14:47 • 23.06.15

Ուգանդայում պաշտոնապես երկրի ամենատգեղ տղամարդ ճանաչված բնակիչն ութերորդ անգամ հայր է դարձել, գրում է lenta.ru-ն:

 

47-ամյա Գոդֆրի Բագուման և նրա 30-ամյա կինը՝ Քեյթ Նամանդան, դուստր են ունեցել: Նա դարձել է ընտանիքում վեցերորդ երեխան: Եվս երկու երեխա Բագուման ունի առաջին ամուսնությունից:

 

Գիտությանն անհայտ հիվանդությունից տառապող Բագուման նախկինում կոշկակար է եղել, սակայն 2002 թվականին որոշել է մասնակցել Ուգանդայի ամենատգեղ տղամարդու մրցույթին: «Նվաճելով» տիտղոսը՝ Ուգանդայի բնակիչը փոխել է իր ոլորտը և երգիչ դարձել՝ ընտրելով Ssebabi մականունը։