ԱՄՆ պետդեպը ողջունել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը

09:23 • 23.06.15

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դրական է գնահատում Եվրոպական միության որոշումը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, տեղեկացնում է korrespondent.net-ը:
 

«Մենք ողջունում ենք Եվրոպական միության որոշումը՝ կապված Ուկրաինայի արևելքում ռուսական ագրեսիայի հետ»,- հայտարարել է նա Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում:

 

Նա հստակեցրել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները G7-ում հստակ հասկացնել են տվել, որ այդ պատժամիջոցներն ուղղակի կապ ունեն Մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետ:
 

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն Ուկրաինայի դեմ և միանում ենք միջազգային հանրությանը՝ պատժամիջոցների հարցով»,-ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: