Սպիտակ տան նախկին խոհարարին մահացած են հայտնաբերել Նյու Մեքսիկոյի լեռներում

01:21 • 23.06.15

Սպիտակ տան նախկին գլխավոր խոհարար Ուոլթեր Շեյբին մահացած են գտել Նյու Մեքսիկո նահանգի  լեռներում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Հունիսի 13-ին ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշի անձնական խոհարար Ուոլթեր Շեյբը չպարզված հանգամանքներում անհետացել է Տաոս քաղաքի մոտակայքում:


Տղամարդու դին հայտնաբերվել է ոչ հեռու այն վայրից, որտեղից նա, ենթադրաբար, անհետացել էր:  CNN-ի տվյալներով` Շեյբը միայնակ մեկնել էր  արշավի, իսկ նրա անհետացման մասին հայտնել էր ընտանիքի անդամներից մեկը:

 


61-ամյա Շեյբը Սպիտակ տանն աշխատել է 10 տարուց ավելի` 1994-ից սկսած: