Երևանում հունիսի 12-18-ը ծնվել է 413 երեխա
Հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 413 երեխա՝ 209 տղա, 204 աղջիկ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 43231 քաղաքացի:










