Մեքսիկայում ձերբակալվել է խոշոր նարկոբարոնի որդին

01:17 • 24.06.15

Մեքսիկայի իշխանությունները հաղորդել են Ռուբեն Օսեգուերա Գոնսալեսի ձերբակալության մասին, ով երկրում ամենաորոնվող նարկոբարոններից մեկի` Նեմեսիո Օսեգուերա Սերվանտեսի որդին է: 
BBC-ի փոխանցմամբ` գործողությունն իրականացվել է լուսաբացին` երկրի արևմտյան Խալիսկո նահանգում: Թմրանյութերի վաճառքով զբաղվող մեքսիկացու  ձերբակալության մանրամասները չեն հաղորդվում:



Իշխանությունների տվյալներով` Ռուբեն Օսեգուերա Գոնսալեսը հորից հետո համարվում է «Խալիսկոյի նոր սերունդ» թմրակարտելի երկրորդ դեմքը:


Ռուբեն Օսեգուերա Գոնսալեսին արդեն երկրորդ անգամ են ձերբակալում վերջին տարիներին: 2014-ի  վերջին ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել նրան, սակայն արդյունքում նրան ազատ էին արձակել ապացույցների անբավարարության պատճառով: