Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող եկեղեցու շինհրապարակ

17:09 • 24.06.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի շինհրապարակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:


Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է եկեղեցու շրջակայքի բարեկարգման անհրաժեշտությունը՝ այն կարևորելով ֆունկցիոնալ և էսթետիկ տեսանկյուններից:


Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: