Չինացի տղամարդուն ձերբակալել են 100 զույգ կանացի ներքնազգեստ գողանալու համար

13:23 • 24.06.15

Չինաստանի Շանդուն նահանգում գտնվող Լանլին շրջանի բնակչին ձերբակալել են վերջին երեք տարում հարյուր զույգ կանացի ներքնազգեստ գողանալու համար, գրում է The Daily Mirror-ը։

 

44-ամյա Գուան Կունհանը գողացել է ներքնազգեստը, երբ կանայք դրանք լվացքից հետո կախել են չորանալու։

 

Նշվում է, որ Կունհանը երբեմն հաջողացրել է գողանալ ներքնազգեստի միանգամից մի քանի զույգ։

 

Երկար ժամանակ ոստիկաններին չէր հաջողվում գտնել տղամարդուն, քանի որ նա գողությունները կատարում էր տարբեր հաճախականությամբ և Լանլին շրջանի տարբեր վայրերում։

 

«Հանցագործին», ի վերջո, հաջողվել է ձերբակալել, երբ նրան նկարահանել են անվտանգության տեսախցիկները։

 

Գուան Կունհանը պատմել է, որ իր գողոնից նա սիրում էր հոտ քաշել և դրանք գրկած քնել։

 

Դեռ հայտնի չէ, թե ինչ պատիժ կսահմանվի նրա համար։