Չինաստանում մաքսանենգներից 1970-ականներից սառեցված և փտող 100.000 տոննա միս է առգրավվել (լուսանկար)

15:34 • 24.06.15

Չինաստանում մաքսանենգներից մոտ կես միլիարդ դոլար արժողությամբ փտող 100.000 տոննա միս է առգրավվել, որը սառեցվել է ավելի քան 40 տարի առաջ, հայտնում են տեղի պաշտոնյաներն ու ԶԼՄ-ները։

 

Ավելի քան 100.000 տոննա կշռող միսը ներառում է հավի թևիկներ, տավարի և խոզի միս։ Մսեղենը մաքսանենգները պատրաստվում էին իրացնել Չինաստանի 14 նահանգներում, հայտնել է China Daily-ն։

 

Պաշտոնյաների տվյալներով՝ ժամկետանց միսը գնահատվել է 483 մլն դոլար։ Ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 20 հանցագործի, ովքեր Հունան նահանգում գործող կազմակերպված հանցախմբի անդամներ են։

 

Առայժմ անհայտ է, թե որտեղից է բերվել միսը և ինչ ծագում ունի։