Թուրքիայի նախագահի հսկայական ճաշասեղանը ծաղրուծանակի առարկա է դարձել ինտերնետում լուսանկարներ

00:38 • 24.06.15

Թուրքական Hurriyet Daily News-ը անդրադարձել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր հսկայական ճաշասեղանին:

 

Աղբյուրը ինտերնետից ի մի է բերել այդ առիթով լուսանկարչական մեմերն ու կարծիքները` ֆոտոշարքի տեսքով, որը հնարավոր է դիտել սկզբնաղբյուր կայքում` հղումով:

 

Էրդողանի նոր սեղանը Թուրքիայում ուշադրության կենտրոնում էր հայտնվել է նախօրեին, երբ նա ճաշկերույթին ընդունել էր Թուրքիայի կրոնական գործերի վարչության պաշտոնյաներին` Ռամադանի «թաթախման ընթրիքի» համար: Աղբյուրը ընդգծում է , որ իր անհամեստությամբ աչքի ընկած սեղանը բացվել է Ռամադանի տոնին, որը համեստ ու զուսպ տոն է:

 

Ի դեպ, հսկայական սեղանը Անկարայում Էրդողանի նոր հսկայական պալատում է: