Սառը ինտեգրացիոն ցնցուղ Հայաստանի համար. Независимая газета

10:44 • 24.06.15

Երեկ Երևանում վերսկսվել են «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման կազմակերպած բողոքի ակցիաները, գրում է Независимая газета-ն «Սառը ինտեգրացիոն ցնցուղ Հայաստանի համար» վերնագրված հոդվածում:


Թերթը գրում է, որ Երկրի քաղաքացիները դժգոհ են ռուսական ներդրողների գործողություններից: Մարդկանց բողոքի պատճառը դարձել է էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը մոտ երկու անգամ և նշում է, որ հայկական էլեկտրացանցերն այժմ պատկանում են ռուսական սեփականատերերին:


Թերթը գրում է, որ նախօրեին ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է ցուցարարներին, իսկ հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է ավելի քան 230 մարդ, 28 հոգի վիրավորվել է: Եթե քաղաքական ընդդիմությունը դուրս գա բողոքի ցույցին, այն իշխանության համար վտանգավոր բնույթ կստանա, գրում է թերթը:


Հայաստանում սա էլեկտրաէներգիայի սակագնի առաջին բարձրացումը չէ, բայց ամենազգալին է: Ընդ որում՝ ինչպես նշում են փորձագետները, դրա պատճառները ոչ թե լուջ տնտեսական են, այլ կապված են կոռուպցիայի հետ: Գների բարձրացումը մոտ 40 տոկոսով կառաջացնի նաև շատ այլ ոլորտներում գների բարձրացման: Գների նման բարձրացումը բացասաբար կանդրադառնա բնակչության ոչ հարուստ շերտերի վրա:


Թերթը նշում է, որ ավելի վաղ, երբ  իշխանությունները փորձում էին բարձրացնել քաղաքային տրանսպորտի գինը, «Ոչ թալանին» շարժման քաղաքացիական ակտիվիստներին հաջողվել է կանխել դա: Ըստ երևույթին նրանք զգացել են ուժը և որոշել են կրկնել արդյունքը: Առավելևս, որ ներկայիս ակցիայի մասշտաբը ավելի լուրջ է:


«Ամենակարևորն այն է, որ ակցիային դուրս է եկել երիտասարդությունը»,- Независимая газета-ին ասել է Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության հարցերով վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ այդ ելույթները նաև հակառակ կողմ ունեն, որի մասին պետք է մտահոգվեն ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի իշխանությունները: «Դ մասնավորապես ՀԷՑ-ի կառավարման անարդյունավետությունն է, որը բերել է հսկայական ծախսերի, որոնք էլ պետք է փոխհատուցվեն գների բարձրացմամբ: Դա չէր կարող չառաջացնել բնակչության դժգոհությունը»,- ասել է նա:


Ստեփան Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ հայկական իշխանության և ռուսական ընկերության միջև նման փոխհարաբերությունները վարկաբեկում են Եվրասիական տնտեսական միության գոտում ինտեգրացիոն գործընթացը:


Հայաստանում սպասում էին, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Ռուսաստանը տնտեսական աջակցություն կցուցաբերի իր տնտեսական գործընկերոջը: «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, սակայն, Հայաստանի համար սառը ցնցուղ դարձավ»,- ասել է Գրիգորյանը: