ԻՊ-ն իր զինյալին մահապատժի է ենթարկել՝ 15-ամյա եզդի աղջնակին և մեկ այլ զինյալի ՄԻԱՎ-ով վարակելու համար

15:46 • 24.06.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ ծագումով ինդոնեզացի անդամը մահապատժի է ենթարկվել, երբ ՄԻԱՎ-ով է վարակել 15-ամյա եզդի աղջկա և ԻՊ-ի մեկ այլ զինյալի, գրում  է Daily Mail-ը։

 

Զինյալն արյուն է նվիրաբերել իր զինակիցներից մեկին՝ 30-ամյա եգիպտացու, ով արյունը ստանալու հետևանքով վարակվել է ՄԻԱՎ-ով։

 

Վարակակիրը, տեղյակ լինելով իր հիվանդության մասին, սեռական բռնության է ենթարկել 15-ամյա եզդի դեռահաս աղջկան, ում հետագայում սեռական բռնության են ենթարկել ևս երկու զինյալներ, ովքեր նույնպես վարակվել են ՄԻԱՎ-ով։

 

Հետաքննություն է սկսվել, երբ ավագ հրամանատարներից մեկը ևս վարակվել է ՄԻԱՎ-ով նույն դեռահասին բռնության ենթարկելուց հետո։

 

Երբ պարզվել է, թե ով է հիվանդության տարածման «հեղինակը»՝ զինյալին մահապատժի են ենթարկել Սիրիայի Հասաքե նահանգում։

 

ԻՊ ահաբեկչական խմբավորումն առանձնանում է իր դաժանությամբ: Օրեր առաջ զինյալները տարածել էին տեսանյութ, թե ինչպես են ջրախեղդ անում կալանավորներին։