Կիևը Յանուկովիչին առաջարկել է գալ և դատարանում ապացուցել անմեղությունը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմից հայտարարել են, որ եթե երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իրեն անմեղ է համարում 2014 թվականի ձմռանը ցուցարարների վրա կրակ բացելու գործում, ապա կարող է վերադառնալ երկիր և դա ապացուցել դատարանում: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն այդ մասին գրառում է արվել Twitter-ում:
«Յանուկովիչը չի կասեցրել ուժայինների հարձակումները խաղաղ ցուցարարների վրա»,-հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Շիմկիվը՝ մենաբանելով նախկին նախագահի հարցազրույցը:
Հարցազրույցում Յանուկովիչը հայտարարել էր, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին ողբերգություն է, որը տեղի չէր ունենա, եթե ինքը մնար նախագահ:
Յանուկովիչը նաև հերքել էր իր կապը՝ 2014 թվականի ձմռանը Կիևում բողոքի ակցիայի մասնակիցների վրա կրակ բացելու հետ: Նախկին նախագահի խոսքով՝ ինքը բավարար ջանքեր չի գործադրել՝ արյունահեղությունը կանխելու համար: Բացի այդ, նա Ուկրաինայի արևելքում տեղի ունեցածը ցեղասպանություն է որակել:










