Lego-ն այսուհետ իր խաղալիքները պատրաստելու համար կհրաժարվի պլաստմասսայից

17:03 • 24.06.15

Lego ընկերությունից հայտնել են, որ պատրաստվում են 1 միլիարդ դոլարի ներդրում անել՝ առաջիկա 15 տարվա ընթացքում խաղալիքների պատրաստման համար հիմք հանդիսացող նյութերը շրջակա միջավայրի համար պակաս վնասակար նյութերով փոխարինելու համար, գրում է CNN Money-ն։

 

Ընկերությունն արտադրել է Lego կոնստրուկտորի 60 միլիարդ դետալ։

 

Նույնիսկ ամենափոքր փոփոխությունն իրականացնելու դեպքում Lego-ի արտադրանքի բացասական ազդեցությունը մոլորակի վրա մեծապես կնվազեցվի, ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

 

Lego-ն առաջին անգամ չէ, որ փորձում է ինչ-որ կերպ նվազեցնել իր արտադրանքի վնասակարությունը։

 

Ընկերությունն արդեն փոքրացրել է վաճառվող խաղալիքների փաթեթները և ներդրումներ է կատարել քամու միջոցով ստացվող էլեկտրաէներգիայի ոլորտում։

 

Lego-ն նախատեսում է 2016-ին ավարտել Դանիայում կառուցվող անվնաս նյութերի ստեղծման կենտրոնը և պատրաստվում է ավելի քան 100 նոր աշխատակից վարձել կենտրոնում աշխատելու համար։