Մեքսիկայում գնդակահարել են նորընտիր քաղաքապետին
Մեքսիկական Խերեկուարու քաղաքի նորընտիր քաղաքապետ Ռախելիո Սանչես Գալանին անհայտ անձը գնդակահարել է նրա սեփական առևտրի կետերից մեկում։
Ինչպես հայտնում է ria.ru-ն, քաղաքապետին ուղեկցող 2 անձինք հարձակման հետևանքով ծանր վիրավորվել են: Այլ աղբյուրները պնդում են, որ նրանք ևս մահացել են:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գալանը քաղաքապետ է ընտրվել հունիսի 7-ին Մեքսիկայում կայացած դաշնային ընտրությունների արդյունքում: Դրանց շրջանակներում 83.5 մլն մեքսիկացի ընտրել է մոտ 2.000 պաշտոնյայի` այդ թվում նաև քաղաքապետերի ու նահանգապետերի:










