ԵԱՀԿ Անվտանգության համաժողով է կայանալու ձգձգված հակամարտությունների թեմայով. Ջոն Հեֆերն
Այսօր ԵԱՀԿ Անվտանգության համաժողով է կայանալու ձգձգված հակամարտությունների թեմայով: Առանձին հանդիպումներ կլինեն նաև Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը՝ հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացի կոչ անելով:
«Այսօր ԵԱՀԿ Անվտանգության համաժողով կա, թեման ձգձգված հակամարտություններն են: Տեղի կունենան նաև առանձին հանդիպումներ Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի+ Ադրբեջանի հետ»,- գրել է նա:










