Պերմում տղամարդը կացնով սպանել է ընտանիքի անդամներին և այրել տունը
Ռուսաստանի Պերմի երկրամասի բնակիչը կացնով սպանել է 4 ամենամոտ ազգականներին՝ մորը, հորը, տատին և կրտսեր եղբորը, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Կասկածյալը ձերբակալվել է և խոստովանական ցուցմունք է տալիս։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով։ Քննությունը շարունակվում է։
Քննության տվյալներով՝ 1991 թվականին ծնված տղամարդը հունիսի 22-ին կացնով հարվածել է իր 17-ամյա եղբոր գլխին։ Դրանից հետո եկել է տուն, որտեղ նրան սպասելիս են եղել հարազատներն ու նույն զենքով սպանել է տատիկին ու մորը։ Ապա տղամարդը մեքենայով մեկնել է տնից, և հաջորդ օրը վերադարձել է տուն, սպասել է, մինչ հայրը կվերադառնա աշխատանքից, և սպանել է նաև նրան։
Համոզվելով, որ տղամարդը մահացել է, կասկածյալը բենզին է լցրել ու այրել տունը։










