Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանում ցուցարարներն ու իշխանությունները փոխզիջման կհասնեն

19:32 • 24.06.15

Russia Today-ը հաղորդում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտարարություն է արել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ըստ այդմ` Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Երևանում ցույցարարները և Հայաստանի իշխանությունները փոխզիջման կհասնեն: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Նա ասել է, թե կառույցը հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին, հույս հայտնել, թե ոչինչ դուրս չի գա իրավական դաշտի շրջանակներից: «Ողջամտության, հայ ղեկավարության իմաստնության հույս ունենք», - ասելէ  պաշտոնյան:  

«Մեր տվյալներով` կարելի է հույս ունենալ, որ ցուցարարների բարձրացրած հարցերի շուրջ փոխզիջումային լուծում ձեռք կբերվի»,-եզրափակել է փոխնախարարը: