Թուրքիայում երեխան 3 օր ապրել է մահացած ծնողների հետ
Թուրքական ԶԼՄ-ները ներկայացրել են սարսափեցնող պատմություն, որը տեղի է ունեցել երկրի կուրորտային քաղաքներից մեկում:
Ինչպես նշում է vesti.ru-ն, 6-ամյա ուկրաինացի փոքրիկը բնակարանում 3 օր ապրել է մահացած ծնողների հետ: Ըստ ամենայնի՝ նրանց մահվան պատճառ է դարձել ալկոհոլային թունավորումը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ուկրաինայից ժամանած զույգը` 38-ամյա Վյաչեսլավն ու նրա կինը, դստեր հետ մայիսի 8-ին բնակարան են վարձակալել Անթալիայի Ալանյա շրջանում: Հարևանները պատմել են, որ ծնողները հաճախ են վիճել ու չափից շատ ալկոհոլ են օգտագործել:
Երբ ոստիկանները մտել են բնակարան, նրանք հայտնաբերել են բազմոցին նստած ամուսինների անշնչացած մարմինները: Հետագայում պարզվել է, որ նրանք մահացել են 3 օր առաջ:
Այժմ իրավապահները հետաքննություն են իրականացնում, ինչպես նաև փորձում են գտնել երեխայի հարազատներին։










