Թուրք ընդդիմադիրները խորհրդարանի նախագահի թեկնածուներ են առաջադրել

16:59 • 24.06.15

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար թեկնածուներ են առաջադրում:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» կայքը, Ժողովրդահանրապետական կուսակցությունն առաջադրել է կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալի թեկնածությունը:

 

«Ազգայնական շարժում» կուսակցությունն առաջադրել է Իսլամական համագործակցության կազմակերպությունում Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությունը:



Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում չորս կուսակցություններ հայտնվել էին խորհրդարանում: Ընտրության արդյունքների հրապարակումից 45 օրվա ընթացքում Թուրքիայում պետք է նոր, կոալիցիոն կառավարություն ձևավորվի: