Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն «Ոչ թալանին» նախաձեռնության

15:37 • 24.06.15

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել: Նա իր այդ գործողությամբ միանում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությանը:
 

«Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել բողոքի բոլոր մասնակիցներին»,-Վարդան Պետրոսյանի խոսքերն է փոխանցել քույրը:

 

 

Մանրամասները՝ քիչ ավելի ուշ: