ԱՄՆ-ն վերսկսել է մուտքի վիզաների տրամադրումը
ԱՄՆ-ն վերսկսել է երկու շաբաթ առաջ տեխնիկական անսարքությունների պատճառով օտարերկրացիներին վիզաների տրամադրման գործընթացը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջոն Կիրբիի խոսքերով՝ միայն երկուշաբթի արտասահմանում գործող ամերիկյան դեսպանատները և հյուպատոսությունները 45 հազար վիզա են տրամադրել, դրանց մեկ երրորդը տրամադրվել է Չինաստանում:
Կիրբիի խոսքերով՝ տեխնիկական անսարքությունները ամբողջությամբ չեն վերացվել, սակայն արդեն չեն խոչընդոտում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքին:
Անցած շաբաթ Կիրբին հայտարարել է, որ արտասահմանում ամերիկյան դեսպանատները և հյուպատոսությունները դադարեցնում են ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրումը: Նրա խոսքերով՝ պատճառը դարձել է կենսաչափական տեղեկատվության փոխանցման համար նախատեսված սարքավորման վնասվելը:










