Մենք կենդանի պատնեշ ենք, այսքանը, Ալիկ Արզումանյանը և Սասուն Միքայելյանը իրենց «առաքելության» մասին (տեսանյութ)
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և քաղաքական գործիչ Սասուն Միքայելյանը, ովքեր ողջ գիշեր Երևանի Բաղրամյան 3 հասցեում եղել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների կողքին, դրանում որևէ հատուկ առաքելություն չեն տեսնում:
«Ես հանգուցալուծում չեմ պատկերացնում, ուղղակի որպես կենդանի պատնեշ այստեղ ենք»,- Tert.am-ին ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա կողքին կանգնած Սասուն Միքայելյանն էլ հավելեց, որ «ամբողջ կյանքում որպես կենդանի պատնեշ է եղել»:
Ինչ վերաբերում է լուծումներին, հանգուցալուծմանը, նա նկատեց, որ լուծումները պետք է առաջարկեն ոչ թե իրենք, այլ հոսանքի թանկացման դեմ պայքարող երիտասարդները:










