Գերմանիայում կինը փոշեկուլով վախեցրել է խանութի գողերին
Գերմանուհին կարողացել է փոշեկուլով վախեցնել շինություն ներթափանցած գողերին, գրում է Reuters-ը։
Երկու տղամարդ, որոնցից մեկը՝ զինված, ներս են մտել Բեռլինի Նոյքյոլն թաղամասում գտնվող խանութներից մեկը և փորձել գողություն անել։
Գողության պահին խանութի 59-ամյա աշխատակցուհին, որի անունը չի նշվում, տարածքի մաքրություն է իրականացնելիս եղել։
Երբ հանցագործներից մեկը սկսել է սպառնալ զենքով և պահանջել, որ կինը դրամարկղի պարունակությունն իրեն հանձնի, խանութի աշխատակցուհին միացած փոշեկուլի խողովակն ուղղել է նրա վրա։
Գողերը վախեցել են և արագ փախուստի դիմել։ Բեռլինի ոստիկանության կայքում նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 23-ին՝ գիշերը ժամը 1։00-ին։











