Վիշապօձը կուլ է տվել հսկայական փշոտ գազանին (լուսանկարներ)
Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում հսկայական վիշապօձը կուլ է տվել մացառախոզին:
The Independent-ը արձանագրել է, «թե ինչ եղավ հետո»: Մոտ 14 կիլոգրամանոց փշոտ կենդանուն ամբողջությամբ կուլ տալուց հետո 4 մետրանոց պիթոնը սատկել է. մացառախոզի փշերը ներսից տասնյակ ծակեր է արել օձի մարմնում ասեղների չափ իր փշերով:
Արտասովոր «ճաշկերույթը» արձանագրվել է ՀԱՀ-ի Իլենդ լճի արգելանոցում: Ի դեպ, մացառախոզը ողջ - առողջ դուրս է եկել վիշապօձի փորից:














