Սոչիում առատ տեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:23 • 25.06.15

ՌԴ Սոչի քաղաքի իշխանություններն առատ տեղումների պատճառով հինգշաբթի հայտարարել են արտակարգ դրության սահմանման մասին, Интерфакс-ին հայտնել է Ադլերի շրջանի վարչակազմի ղեկավար Յարոսլավ Պավլովսկին։

 

Նա նշել է, որ Սոչիի Ադլերի շրջանում հեղեղվել է 7 բնակավայր։ Մարդիկ տարհանվում են հեղեղված տներից։ Պավլովսկին դժվարացել է հայտնել տարհանված քաղաքացիների թիվը, սակայն նշել է, որ մեծավմասամբ տուժել են Միրնի գյուղի բնակիչները։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սոչիի օդանավակայանն աշխատում է լարված ռեժիմով՝ եղանակային արտակարգ պայմանների պատճառով։

 

«Սոչիում իրավիճակն էապես բարդացել է վերջին ժամերի ընթացքում՝ տեղի գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման պատճառով։ Օդանավակայանը հիմնվում է եղանակային պայմանների վրա»,- հայտնել է Базэл Аэро ընկերության ներկայացուցիչը։

В затопленном ливнем Сочи объявлен режим ЧС. Сочи. НТВ.Ru: новости, видео, программы телеканала НТВ