Յուվենտուսի հարձակվող Կարլոս Տևեսը կտեղափոխվի Բոկա Խունիորս

23:00 • 25.06.15

Արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի տնօրեն Սեզար Մարտուչին հայտարարել է, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տեւեսը կվերադառնա հայրենիք։



«Շատ ուրախ ենք։ Լուրջ աշխատանքից հետո կարող ենք հայտարարել Տեւեսի տրանսֆերի մասին»,- Մարտուչիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։


Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ակումբի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր, իսկ թուրինցիները նրա համար կստանան 5 մլն եվրո։



«Բոկա Խունիորսը» Տեւեսին կներկայացնի հուլիսի 7-ին՝ Ամերիկայի Գավաթի ավարտից հետո։