Բելառուսական ձեռնարկությունները վաճառում են շենքերը, որպեսզի աշխատավարձ վճարեն աշխատակիցներին. НГ
Բելառուսական ձեռնարկությունները, որոնք կենտրոնացած են ռուսական շուկայի ուղղությամբ, սնանկության եզրին են, աշխատավարձերը կրճատվում են, բնակչության եկամուտներն անկում ապրում: Տեղի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ժամկետի երկարաձգումը է՛լ ավելի կվատթարացնի իրավիճակը բելառուսական տնտեսությունում, գրում է Независимая газета-ն։
Երեկ հայտնի է դարձել, որ շինարարական մեքենաներ արտադրող բելառուսական «Строммашина» ձեռնարկությունը վաճառում է իրեն պատկանող շենքերը, որպեսզի աշխատողներին աշխատավարձ վճարի: Ընկերության ղեկավարության համաձայն՝ ձեռնարկության խնդիրների պատճառը ռուսական ճգնաժամն է:
Խնդիրների ռուսական ծագման մասին պատմել է նաև «Беллегпром» կոնցեռնի ղեկավարությունը: Ընկերության արտադրանքի մոտ 80 տոկոսը վաճառվում է ՌԴ-ում։










