Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են գործարանի վրա հարձակման կասկածյալին

14:03 • 26.06.15

Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են Ֆրանսիայում գործարանի վրա հարձակման կասկածյալին: Ձերբակալվածը մոտ 30 տարեկան տղամարդ է: Նշվում է, որ նա հաշվառման մեջ է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր կենտրոնում:

 

Ենթադրյալ իսլամիստը պայթեցրել է Լիոնի մոտակայքում գտնվող գործարանի գազի բալոնները։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել հարձակում գործարանի վրա։  Հաղորդվել էր հարձակման հետևանքով մեկ զոհի և մի քանի վիրավորի մասին։

 

Իրավապահ մարմիններում AFP գործակալության աղբյուրը հայտնել էր, որ հարձակվողներից մեկը պահել է իսլամիստական դրոշ: