Կտորի խանութից հափշտակվել է կնոջ դրամապանակը (Տեսանյութ)

16:13 • 26.06.15

Էրեբունի վարչական շրջանում գործող կտորի խանութներից մեկում հափշտակել են Երևանի բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և սուպերմարկետի պլաստիկ բոնուսային քարտ` պատճառելով  գույքային վնաս, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին:

 

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ստացել է կտորի խանութի վաճառքի սրահի տեսանկարահանող սարքերի  տեսագրությունները։
 

Զննությամբ պարզվել է, որ տուժողը, գնում կատարելով, դրամապանակը թողել է դրամարկղի մոտ, որը վերցրել է մեկ ուրիշ գնորդ։
 

Ովքեր ճանաչում են  տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին: