Փարիզում շարունակվում է տաքսիստների բողոքի ակցիան, տուժել է 7 ոստիկան
Փարիզում տաքսիստների գործադուլը, որն ուղղված է Uber առցանց ծառայության դեմ, վերածվել է անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, տուժել է առնվազն 7 ոստիկան, վնասվել է մոտ 70 մեքենա, գրում է Комсомольская правда-ն։
Տվյալները ներկայացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը։ Նրա խոսքով՝ ձերբակալվել է 10 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անցկացվել են տաքսիստների բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ամերիկյան Uber ծառայության, որը թույլ է տալիս առցանց տաքսի պատվիրել։
Փարիզում վարորդները փակել են հիմնական և օդանավակայաններ տանող ճանապարհները, ինչը լուրջ խցանումներ է առաջացրել։










