Թուրքիան և Իսրայելը գաղտնի բանակցում են` իրար հետ հաշտվելու հարցով

01:15 • 26.06.15

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հաստատել է, որ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել:

Ըստ իսրայելական Haarez-ի` բանակցությունների խնդրո առարկան Իսրայել - Թուրքիա հաշտեցումն է:

2010-ից այս երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո սա առաջին նման քայլն է: Գաղտնի բանակցությունները տեղի են ունեցել Հռոմում Իսրայելի և Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև:

5 տարի առաջ Իսրայելը ռազմական ռեյդ էր իրականացրել դեպի Գազա շարժվող թուրքական Mavi Marmara նավատորմիղի դեմ, ինչի հետևանքով 16 մարդ էր զոհվել:

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այժմ Թուրքիան սպասում է Իսրայելի պատասխանին: