Փարիզը կարող է ապաստան տրամադրել Սնոուդենին և Ասանժին

10:32 • 26.06.15

Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան չի բացառում, որ Փարիզը կարող է քաղաքական ապաստան տալ վերջին ժամանակների ամենաաղմկահարույց «լրտեսական սկանդալների» 2 հերոսներին՝ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին և ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, գրում է Комсомольская правда-ն։

 

«Եթե Ֆրանսիան որոշի ապաստան տրամադրել Սնոուդենին և Ասանժին, ես չեմ զարմանա։ Դա հնարավոր է»,- ասել է նախարարը։

 

Տոբիրան նշել է, որ այդ որոշումը գտնվում է Ֆրանսիայի նախագահի և վարչապետի իրավասության ներքո։