Սոչիի ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան (լուսանկարներ)

08:39 • 26.06.15

ՌԴ Կրասնոդարի երկրամասի իշխանությունները 10.000-ական ռուբլի կվճարեն Սոչիի ջրհեղեղից տուժածներին, ինչպես նաև փոխհատուցում նրանց, ովքեր կորցրել են իրենց կարողությունը, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Վենիամին Կոնդրատևը։

 

Նա նաև հայտնել է, որ Սոչիում ձևավորված հանձնաժողովն այսօր կայցելի հեղեղված շրջաններ, փոխանցում է Интерфакс-ը։

 

«Հանձնաժողովը պետք է այցելի յուրաքանչյուր տուն և հասնի ջրհեղեղից տուժած յուրաքանչյուրին։ Դա չի քննարկվում։ Կատարումն անձամբ եմ վերահսկում»,- նշել է Կանդրատևը։

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի հեղեղումների պատճառով Ադլերի և Խոստինսկու շրջաններում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Անցկացվել է զբոսաշրջիկների և բնակիչների տարհանում։

 

Մահացել է առնվազն մեկ մարդ։ 35-40 տարեկան տղամարդու դին հայտնաբերվել է Ադլերի շրջանում։ Պարզվում է տղամարդու ինքնությունը և մահվան պատճառը։

 

Երեկ արդեն վերականգնվել է Սոչիի օդանավակայանի գործունեությունը, որը խախտվել էր եղանակային արտակարգ պայմանների պատճառով։

фото: vk.com/sochi

 

facebook.com/groups/636062669809477/

facebook.com/groups/636062669809477/

Фото: facebook.com

Фото: facebook.com

Фото: facebook.com

Фото: facebook.com

Фото: vk.com/sochispletni

Улица Банановая, Адлер

Для эвакуации людей из опасных районов приходилось использовать любую спецтехнику

Развязка Адлерское кольцо, построенная к Олимпиаде 2014 года