Թունիսի լողափին 19 մարդ է սպանվել
Թունիսի Սուս քաղաքում ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկված 5-աստղանի հյուրանոցի մոտ գտնվող ծովափին հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը, գրում է ria.ru-ն:
Միևնույն ժամանակ, հենց հյուրանոցում գտնվում են բրիտանացի զբոսաշրջիկներ, նրանք բարիկադավորվել են իրենց համարներում, երբ կրակոցի ձայներ են լսել։
Դեպքը տեղի է ունեցել Միջերկրական ծովի ափին գտնվող «Իմպերիալ» հյուրանոցում:










