Հերքում. «Ոչ թալանին» նախաձեռնությունը նոր պահանջներ ներկայացնող հայտարարություն չի տարածել

16:35 • 26.06.15

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող «Ոչ թալանին» շարժման անդամներ Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ երեք կետերը` որպես շարժման նոր պահանջներ ներկայացնող հայտարարությունը սուտ է, իրենք նման հայտարարություն չեն տարածել ու չեն ճանաչում այն տարածող անձին:

 

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներին «Ոչ թալանին»  նախաձեռնության անունից տարածված «հայտարարության» մեջ ասված էր.
 

1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
 

2. Վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով:

 

3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին: