Բելգիայում բրիտանացի երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան տուժածներ

15:07 • 28.06.15

Մեծ Բրիտանիայից երեխաներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է Բելգիայում, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ, սակայն նրա ինքնությունն անհայտ է, գրում է rg.ru-ն։
 

Արևմտյան Ֆլանդրիայում տեղի ունեցած վթարի հետևանքով ևս 36 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։


Նախնական վարկածի համաձայն՝ մեքենան կորցրել է կառավարումը և ընկել է փոսը։


Ավտոբուսում եղել է 34 երեխա, 6 ուղեկցող և 2 վարորդ։