Կանադայում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 38 մարդ

11:31 • 28.06.15

Կանադայի արևմուտքում գտնվող Coquihalla Highway մայրուղու վրա տեղի է ունեցել մի քանի մեքենաների բախում, որի հետևանքով տուժել է 38 մարդ, գրում է rg.ru-ն։


Վթարը տեղի է ունեցել Բրուքմիր քաղաքից դեպի հարավ։ Բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող մեկ ավտոբուս, մեկ մեքենա և մեկ քարշակ։


Բոլոր զոհերին տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Դեպքի վայրում աշխատել է շտապ օգնության 12 մեքենա և բուժանձնակազմով 4 ուղղաթիռ։