Դալայ Լաման ելույթ կունենա Մեծ Բրիտանիայում անցկացվող ռոք փառատոնին

13:44 • 28.06.15

Դալայ Լաման այսօր կմասնակցի Մեծ Բրիտանիայի  Գլաստոնբերիում անցկացվելիք միջազգային ռոք փառատոնին, որի մասնակիցներին կդիմի ելույթով, գրում է BBC-ն։


Նշվում է, որ Չինաստանի կառավարությունը խիստ դժգոհություն է արտահայտել փառատոնի կազմակերպիչներին՝ Լամային հրավիրելու կապակցությամբ։


Թե ինչի մասին է լինելու Տիբեթի հոգևոր առաջնորդի ճառը՝ հայտնի չէ։ Այնուամենայնիվ նշվում է, որ նա փառատոնից դուրս Մեծ Բրիտանիայում «Բուդդիզմը 21-րդ դարում» վերնագրով սեմիներներ է անցկացնելու։