Հորդանանը սեպտեմբերի 1-ից անհատական զբոսաշրջիկներին կազատի վիզայի գումարից

15:52 • 28.06.15

Հորդանանը չեղյալ կհայտարարի անհատական ճանապարհորդների համար վիզայի համար գանձվող գումարը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից: Այդ մասին Interfax.ru-ին հայտնել են Հորդանանի զբոսաշրջության նախարարությունում:


Զբոսաշրջիկները չեն վճարի վիզայի համար գումար այն դեպքում, եթե ձեռք բերեն «մեկ տոմս», որը բացի վիզայի համար գումարի գանձումից, ճանապարհորդներին զեղչեր կտրամադրի հիմնական տեսարժան վայրերը այցելելու համար:

 

Վիզայի գումարը վերացվում է նաև Աքաբա կամ Ամման մեկ տոմսով ժամանած բոլոր կանոնավոր ավիաչվերթների ուղևորների համար: Եվս մեկ պայման է դառնում երեք գիշերվա համար հյուրանոցի ամրագրումը: