Մոսկվայում Porsche 911-ը վթարի հետևանքով 2 մասի է կիսվել, վարորդն ու նրա կինը տեղում մահացել են (տեսանյութ)

14:30 • 28.06.15


 

Մոսկվայի կենտրոնում շաբաթ առավոտյան տեղի ունեցած սարսափելի ՃՏՊ-ն հայտնվել է մի քանի տեսախցիկների կադրերում, գրում է ntv.ru-ն:


Շաբաթ առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում մեծ արագությամբ ընթացող Porsche 911-ն բախվել է սյանը: Ուժեղ հարվածից մեքենան երկու մասի է կիսվել: Վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մեքենայի ղեկին եղել է Իրկուտսկի շրջանի նախկին նահանգապետի որդի Իգոր Եսիպովսկին:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են մեքենայի մասերը սյանը բախվելուց հետո դուրս թռչում ճանապարհ՝ մի քանի մետր հեռավորության վրա:


Տեսախցիկը նաև նկարահանել է, թե ինչպես է ավտոմեքենայի ներսում գտնվող ուղևորը դուրս թռչում հանդիպակաց գիծ:
 

Մոսկվայում վթարի ժամանակ ուժեղ անձրև է տեղալիս եղել: