Նեպալում նշել են շներին նվիրված տոնը (լուսանկարներ,տեսանյութ)

17:04 • 28.06.15

Այս շաբաթ բոլորի ուշադրության կենտրոնում էր Չինաստանում անցկացվող շան մսի փառատոնը, որի ժամանակ կենդանիներին դաժանորեն առևանգում էին փողոցներից և իրենց տերերից, ապա տանում սպանդանոց և տարբեր ուտեստներ պատրաստում նրանց մսից։


Չնայած դրան, աշխարհի մեկ այլ հատվածում՝ Նեպալում անցկացվել է շներին նվիրված Կուկուր Դիհար տոնը, որի ժամանակ շներին շոյում են, լավ սնունդ են տալիս, փառաբանում են, ներկում են նրանց գունավոր ներկերով և որպես հարգանքի նշան՝ ծաղիկներից վզնոցներ են կախում նրանց պարանոցներից։


Նեպալում բնակիչների մեծամասնությունը հինդուիզմ են դավանում և նշում են լույսերի փառատոնը, իսկ Կուկուր Դիհարը փառատոնի մի մասն է։


Տոնի ժամանակ բոլորը գնահատում և սիրում են իրենց սիրելի ընտանի կենդանիներին։


Տոնը նաև արձագանք է ունեցել սոցիալական ցանցերում, որտեղ աշխարհի տարբեր երկրներում մարդիկ իրենց սիրելի շների ճակատը ներկում են կարմիր ներկով և ներբեռնում լուսանկարն իրենց էջ։


Լուսանկարների շարքը ներկայացրել է Life Buzz-ը։

Police-personnel-worshipping-dogs-and-offering-them-garland-and-tika-on-the-occasion-of-Kukur-dogtihar-festival-dog-worshi-005tihardogs1113120001-4_3B0zEit7IQAA47qm13263444750043477081210310646ojp-2332586_p9IMG_43520000009And they look GREAT doing it.Even the police take part in this wonderful tradition.Look at these cuties!The dogs get covered in colored powder and adorned with garlands.And obviously get tons of treats!