Ասանժը խոստացել է շարունակել WikiLeaks նախագծի վրա աշխատանքը
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստացել է շարունակել նախագծի վրա աշխատանքը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից սպառնալիքներին, գրում է Gazeta.ru-ն:
«Նրանք ցանկանում են բոլորին ցույց տալ, որ նա, ով համարձակվել է դա անել, արդյունքում տանջվում է: Ես չեմ ցանկանում նրանց այդպիսի հաճույք պատճառել՝ բողոքելով խնդիրներից»,– ասել է նա:
«Իրականում բացի բարդություններից այս իրավիճակում կան նաև լավ բաներ: Այո՛, ես չեմ կարող ֆուտբոլ խաղաղ կամ սարերով քայլել, բայց ես կարող եմ աշխատել և փորձում եմ լավ աշխատել»,- հայտարարել է լրագրողը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ակտիվ հետապնդում է իրեն և WikiLeaks-ի այլ աշխատակիցներին, սակայն «պարտվել է բոլոր գլխավոր մարտերում»:










