Դե Խեան մինչև պայմանագրի ավարտը կարող է մնալ Մանչեսթեր Յունայթեդում
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է մինչեւ պայմանագրի ավարտը մնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որի ժամկետը լրանում է 2016 թվականի հունիսի 30-ին։
«The Daily Mail»-ի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է նրա համար վճարել պահանջվող 20 մլն ֆունտ ստերլինգը։
«Արքայական ակումբը» մտադիր չէ իսպանացու համար վճարել 13 մլն ֆունտ ստերլինգից ավելին՝ հաշվի առնելով այն, որ մեկ տարուց 24-ամյա ֆուտբոլիստը կարող է «Ռեալ» տեղափոխվել անվճար։
Երկու ակումբները դեռ չեն պատրաստվում զիջումներ անել։










