«Ալ-Կաիդան» մեղադրել է «Իսլամական պետությանը» մուսուլմանների հանդեպ դաժանության համար
«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը մեղադրել է իր մրցակիցներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ մուսուլմանների հանդեպ դաժանության համար, գրում է Комсомольская правда-ն։
Հիշեցնենք, որ Թունիսում իրականացված խոշոր ահաբեկչության պատասխանատվությունը, որը խլել է մոտ 40 մարդու կյանք, ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։
«Իմ սիրելի եղբայրներ, այն դեպքում, երբ ոչ ոք չի կարող հերքել «Իսլամական պետության» զգալի ուժը և հզորությունը ռազմական գործում, հանցագործությունները, որոնք նրանք իրականացնում են ընդդեմ մուսուլմանների, չեն կարող անտեսվել կամ մոռացվել ժամանակի ընթացքում, քանի որ իսլամում չկա վաղեմության ժամկետ»,- ասել է «Ալ-Կաիդա» կազմակերպության բարձրաստիճան անդամ Ադամ Գադանը։
Նա նշել է, որ ցանկացած տեսակի ճնշում սխալ է, իսկ մեղավորներին «Դատաստանի օրը խավար է սպասվում»։










