ՃՈ պետ Արտակ Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

13:14 • 29.06.15

Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի պահուստ: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Այս պահին ՃՈ պետի  նշանակում չկա:


Հիշեցնենք, որ  Արտակ Հարությունյանը ՃՈ պետ էր նշանակվել  2014 հոկտեմբերի 7-ին ` փոխարինելով Արսեն Գալստյանին: