Հունական բանկերը փակվում են մեկ շաբաթով

11:44 • 29.06.15

Հունաստանում սկսվել են «բանկային արձակուրդներ»։ Մինչ հաջորդ երկուշաբթի երկրի ողջ տարածքում գործող բանկերը կփակվեն, իսկ բանկոմատները կսկսեն աշխատել միայն հունիսի 30-ից։

 

Իշխանությունները նման որոշում են ընդունել խուճապի պատճառով. բնակչությունը ձգտում է արագորեն հանել բանկում ներդրված գումարները, փոխանցում է Комсомольская правда-ն։

 

Աթենքի բորսան նույնպես չի աշխատի երկուշաբթի։ Բանկոմատից կարելի է հանել միայն օրական 60 եվրո։ Կսահմանափակվեն միջբանկային փոխանցումները, իսկ կարողությունները կվերահսկվեն։ Սակայն այդ ամենը չի անդրադառնա զբոսաշրջիկների վրա։

 

Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հուլիսի 5-ին վարկատուների առաջարկների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այն հրապարակվել է տեղական «Կառավարական թերթում» և ուժի մեջ է մտել հրապարակումից հետո։