Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը

16:17 • 29.06.15


 

Ամռան և աշնան ընթացքում ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը: Ինչպես տեղեկացնում է  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 6:00-ից մինչև երեկոյան 21:00-ը՝ նախկինում գործող 6:00-ից մինչև 18:00-ի փոխարեն:


Հայ-վրացական անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու աշխատանքը կատարվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ: